he-goat, buck.
• . ի հլ. «արու այծ» Մն. ժե. 9. Թուոց իթ. 22. Դան. ը. 5, 8, 21. Ոսկ. մտթ. Ա. էջ 192 (բց. ի քօշից). գրուած է նաև գօշ Եւս. քր. Բ. որից քօշանման «այծանման» Գնձ. քօշամօրուք «այծի մօրուք կռչուաձ բոյսը, tragopogon» (ըստ։ Տիրացուեան, Contributo §. 570 tragopogon coloratum C A. Mey) Բժշ. գրուած նաև զանազան ձևերով. ինչ. քօշմօրու, քոշմօրուք, գոճա-մօրուք, գոճմօրու, գոճմորուք, կոճամիրուս, կոճամիրու, գոճմօրէք, գուճամուրու, գուճի-մօրու (տե՛ս ՀԲուս. § 3233 և Seidel § 191), բայց այս բոլորից ուղղագոյնն է քօշամօ-րուք, ըստ որում լտ. բառն էլ է =յն. τρα-γοπωγων, որ կազմուած է τράγος «այծի ձագ, բուծ»+πώγων «միրուք» բառերից։ Տե՛ս և քօշել։
• = Ասոր. [syriac word] kewšā «խոյ, ոչխար», որ բնիկ սեմական բառ է. հմմտ. արաբ. [arabic word] kabš «մատաղ խոյ», եբր. [hebrew word] kebes կամ [hebrew word] keseb «գառնուկ», ասուր. kabsu «գառն»։-Հիւբշ. 320։
• Diefenbach, Berl. Jahrb. 1843, 448 սլ. koza,. koja «այծ» բառի հետ։ Ու-ղիղ մեկնեց Lag. Ges. Abhd. 62։ Մորթ-ման ZDMG 24, 80 ևն ցեղակից է դնում թրք. keč̌i «այծ»։ Տէրվ. Altarm. 16 գործ չունի ասում է վերի ասոր. և եբր. ձևերի հետ և կցում է քոս, քոշ-քել, քսել ևն բառերին։ Հիւնք. պրս. քիւշն, քիւշէն «քօշ»։
• ԳՒՌ.-Մկ. Սվեդ. քէօշ «արու այծ», որ և Խտջ. քօշ.-փոխաբերաբար ունինք քօշ Ոզմ. «աղա, իշխանաւոր», Ակն. «մեծացած, տարիքն առած», որից քօշոտ Ակն. «2-3 տարեկան վայրի նոխազ»։
• ՓՈԽ.-Վրաց. ჭოϑი քոշի կամ ჭომიკი քո-շիկի, լազ. քոշատի «մէկ տարեկան արու այծ». սրանք ուշ ժամանակի փոխառութիւն-ներ են, ինչպէս ցոյց է տալիս աւ>ո տա-ռադարձութիւնը։ Լազ ձևի հետ հմմտ. յատ-կապէս քօշոտ Ակն։